ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷՖԵԿՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԲԱՑԱԿԱՅԵԼ Է ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է և ԳՈՒՑԵ ԵՐԿԱՐ ԲԱՑԱԿԱՅԻ, ԵԹԵ 2020 – ԻՑ ՄԻՆՉ 2023 ԹՎԱԿԱՆՆ ԸՆՁԵՌՎԱԾ ՀՆԱՐՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԹՈՂՆՎԻ

Հայաստանն այսօր ունի քաղաքակրթական առաջադեմ պետության հիմք դնելու հնարավորություն: Նշեմ, որ իմ կարծիքով քաղաքակրթական առաջադեմ պետության ստեղծման հիմք դնելու հնարավորություն Հայաստանն ունեցել է նաև 1991-1995 թվականներից հետո, սակայան ցավոք այդ հնարավորությունը չի օգտագործվել, բայց լավ է որ գոնե իրավական անկախությունը և Լեռնային Ղարաբաղի անվտանգությաունը փաստացիորեն մինչ այժմ ապահովված է:

<<Հայաստանի 3-րդ Հանրապետության Ընտրությունների Պատմության Ժամանակագրությունը>> ներկայացվում է տեսահոլովակով

Ներքաղաքական և արտաքին քաղաքական ինֆոպատերազմը

Հայաստանում մեծ թափ է ստացել հանրության մեծամասնության կողմից ընտրված վարչապետի վարկաբեկման գործառույթները տարբեր կողմերից: Իհարկե նրա հանդեպ անվստահություն սերմանողների մեդիա ակտիվությունից և վստահության կորստի այլ անխուսափելի օբյեկտիվ պատճառներից բացի կա նաև իր մեղքի բաժինը:

Ակտիվ քաղաքական կյանքը շարունակվում է և պետք է սպասել առավել ակտիվ քաղաքական իրադարձությունների և հետաքրքիր հայտարարությունների ու գուցե բացահայտումների, նույնիսկ կառավարման համակարգում փոփոխությունների:

Հարցն այն է թե մինչև ուր կարող է հասնել որոշ անձանց անձնական ու այլ պետությունների շահերի սպասարկման համար մղվող քաղաքական պայքարի սահմանները: Հույս կա որ բանը չի հասնի ինքնիշխանության ու անկախ պետականության վերջնական կորստին:

Փաստ է, որ կազմակերպված ձևերով փորձ է արվում ամեն կերպ վարկաբեկել Հայաստանի ժողովրդավարաությունն ու ընտրված վարչապետին և Ազգային Ժողովին ու ամեն ինչ արվում է, որ Հայաստանի ժողովրդավարական պրոցեսները խաթարվեն: Նշենք, որ վերջիններիս գործունեությունը հանրության իրենց սաթարող հանրության որոշ մասի մոտ, երբեմն նույնպես, հիասթափություն են առաջացնում:

Պետական պաշտոնի օգտագործմամբ ապօրինի ձեռք բերած մեծ չափերի հասնող հարստությունը, նոր ընդունված օրենքով, ետ բերելու որոշումն ու փորձը պետք է որ իշխանությունների դեմ լայնածավալ արշավանք սկսելու տեղիք տար: Բոլոր պաշտոնյաները ովքեր հարստացել են ապօրինաբար, այդ թվում Հայաստանում առկա Ռուսական կազմակերպությունների հիմնական մասի կողմից, քարոզչական և տարբեր գործողությունների միջոցով, պետք է փորձ արվի իրականացնել տարբեր գործողություններ, ցույց տալու համար, որ Հայաստանում իշխանության ներկայիս լծակները տնօրինողներն իվիճակի չեն կառավարել երկիրը և ապահովել իրավիճակից թելադրվող գործառութներ: Նույնիսկ պետք է ներկայացվի իրավիճակն այնպես, որ ներկայիս ղեկավարությունը նույնպես հնարավորությունը բաց չի թողնում հարստանալու ինչ-ինչ անարդար մեխանիզմներիրի կիրառմամբ, ինչը գուցե նույնպես հնարավոր է իրականում: Իհարկե եթե ոչ արդար և կիսատ-պռատ արդարադատության պահանջները կիրառվի մասնակիորեն և ընտրողաբար, քանի որ կառավարման ինստիուցիոնալ մակարդակով արդարության հաստատման գործիքները դեռ հեռու են, նույնիսկ քաղաքկրթական մակարդակի բավարարաման համար, նորմալ լինելուց և ցավոք առայժմ պայմանավորված են երկրի ղեկավարի ցանկություններից ու մոտեցումներից, ապա պարզ է որ դա օգտագործվելու է վերջինիս դեմ որպես քարոզչություն:

Ակնհայտ է որ արտաքին երկրների գաղտնի ծառայությունների, հատկապես Ռուսաստանի գործակալները չափազանց շատ են Հայաստանում և նույնիսկ կարող են երբեմն բացահայտ գործել Հայաստանի լեգիտիմ իշխանությունների դեմ, hատկապես երբ Կրեմլը նույնիսկ անթաքույց հրահանգ է իջեցնում: Ռուսաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության ու նրանց սաթարողների համար կարևորն իրենց կողմից տնօրինվող ռազմավարական նշանակության օբյեկտներն են Հայաստանում, որոնց միջոցով Հայաստանին կարող են պահել իրենցից բացարձակ կախման մեջ և գուցէ նրանց համար անհանդուրժելի է Հայաստանի ժողովրդավարությունը:

Անկախ այն բանից թե ով ում ինչ է խոստացել, ով ում հետ ինչ է պայմանավորվել, պետք է նկատի ունենալ, որ արդարության և ժողովրդավարության հաստատման պայմանավորվածությունների հիմնական կողմը և օրինական պահանջատերը ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն է, ում քվեարկությամբ ընտրվել է վարչապետը և նրա հետ միասին Ազգային Ժողովի գերակշիռ՝ նույնիսկ սահմանադրական մեծամասնությունը գերազանցող քվեներով, մեծամասնությունը:

Ինչ վերաբերում է նախորդների քաղաքական վերակենդանացման հնարավորությանը, ապա դժվար թե, թեկուզ արտաքին միջամտությամբ, նրանք լուրջ հաջողության կարողանան հասնել, եթե վարչապետն արհեսականորեն վերջիններիս վերակենդանացման հնարավորություն չապահովի և չդիտի նրանց որպես իրեն և իր թիմին միակ հնարավոր փոխարինողներ, մոռանալով որ իշխանությունը պետք է որ պատկանա ժողովրդին:

Հետևաբար միայն ընտրություններով է, որ կարող է հարց լուծվել, հույս կա, որ հոկտեմբերի 27 չի կրկնվի, այլապես դժվար է ասել թե ինչ կարող է լինել…

Կորոնավիրուսաճգնաժամը

Ակնհայտ է որ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակում ցանկացած երկրի քաղաքացիների գոյության ու գոյատևման ապահովման համար անհրաժեշտ պայման է ոչ միայն առողջապահական, այլ նաև պարենային և էներգետիկ անվտանգության ապհովումը, իսկ Հայաստանի և Արցախի համար նաև ազգային անվտանգության, սահմանների պաշտպանության, ինքնիշխանության ու ժողովրդի իշխանության ամրապնդման խնդիրների լուծումը, որոնց առաջ կանգնած է Հայ ժողովուրդը:

Կորոնավիրուսի համաշխարհային ճգնաժամը հիշեցրեց, որ ոչ մեկի ֆիզիկական գույությունը հավերժ չէ, նույնիսկ երկրների ղեկավարների, կածես թե վերջիններիս ստիպված հասկացան, որ իրենք ևս սովորական մահկանացուներ են և ընդամենը ժամանակավոր բնական, բանական էակ կամ գուցե գոյաձև:

Ենթադրում եմ, որ դժվար թե երկրների ղեկավարների մեծ մասը հրաժարվի իր առավելապաշտական ձգտումներից և նույնիսկ հնարավորության դեպքում մարդակործան որոշումներ կայցնելուց: Դժվար թե աշխարհքաղաքական խնդիրներ լուծող շատ ու շատ ղեկավարներ հրաժարվեն այլ պետությունների ու ժողովուրդների հաշվին այսպես կոչված սեփական գաղափարներն ու մղումները առաջ տանելու մտահաղացումներից և ցանկանան առաջնորդվել հանուն համամարդկային ամենաբարձր արժեքների միասնական շահերով, առավել ևս երբ տարբեր ազգերի, ազգությունների, երկրների ու մարդկանց համար շահերը տարբեր են:

Հետևաբար պետությունների աշխարհքաղաքական ներկայիս ներկապնակը դժվար թե երկարաձգվող ճգնաժամի հաղթահարումից հետո փոխվի, իսկ միջպետական հարաբերություննրը, հակասություններն ու կոնֆլիկտները, շահերի բախումները չեն վերանա: Իհարկե ինֆորմացիոն գլոբալիզացիայի և բոլորը – բոլորի հետ վիրտուալ կապի պայմանները որոշակի փոփոխություններ արդեն իսկ իրականացրել են աշխարհում և կիրականացնեն, բայց դժվար է ասել թե ինչպիսին կլինեն հետագա զարգացումները յուրաքանչյուր երկրի և մարդու համար գործնականում:

Այժմ առավել կարևոր է կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարումը, սոցիալական խնդիրների լուծմանն ուղված հավասարակշռված միջոցառումների իրագործումը և զուգահեռաբար տնտեսական ու իրավաքաղաքական բարեփոխումների հայեցակարգերի մշակումներն ու դրանց իրագործման հնարավորությունների ապահովումը:

Տարօրինակ չէ արդյո՞ք, երբ երկրի վարչապետը ստանալով հոսանքազրկված և գազազրկված բաժանորդի տվյալներ կարող է զանգել վերջիններիս պարզելու թե ինչ պայմաններում են ապրում բաժանորդները, նկատի ունենալով որ պետական օգնությունների հասցեականության հարցը դեռևս կարգավորված չէ: Իհարկ է վատ չէ որ վարչապետն առաջարկում է հանրությանը սոցիալական համերաշխության միջոցառումներ իրականացնել և օգնել կարիքավորներին, գուցե դժվար չէ սոցիալ տնտեսական միասնական կառավարական բազայի ստեղծման համար հավաքագրել տվյալները, որպիսի կառավարական որոշումերով ապահովվի օգնության հասցեականությունը:

Համայն մարդկության առաջ ծառացաց չափազանց անսովոր մարտահրավերին՝ կորոնովիրուսային ճգնաժամին, դիմակայելու և որոշ չափով սոցիալական աղետից և տնտեսկան կոլապսից խուսափելու, հանրային կարծիքների իրական ճշգրիտ բացահայտման և արդարության հաստատման համար, դժվար չէ կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ:

Արդարության հաստաման և ինքնիշխանության ամրապնդման խնդիրները

Ասել թե անկառավարելի իրավիճակ է երկրում և հարցերի մեծ մասը չի լուծվում պարզապես անխղճություն կլինի, բայց չմոռանանք, որ ոչ թե խոսքով, խոստումներով և իրավիճակը ցանկալի ձևով ներկայացնելն է պետական կառավարման արդյունավետության (էֆեկտիվության) ցուցանիշ, այլ ավելի շատ գործունեության գործնական արդյունքները, որոնք կզգան հանրության մեծամասնությունը, որպես արդարության, ինքնիշխանության ու պետականության ամրապնդման գործառույթներ:

Այն ինչ ստորև վերագրվում է պետական կառույցներին և մարդկանց մեծ մասին, իմ կարծիքով հիմնականում մարդկային էակների մեծամասնությանը բնորոշ առանձնահատկություններ են:

I. Ճշգրիտ վիճակագրությունը բացակայում է որովհետև պետական և տեղական համապատասխան կառույցները ավելի շատ ծառայել են և շարունակում են ծառայել իշխանությունը տնօրինողների ցանկությունների ներկայացմանը, այլ ոչ իրական պատկերի արտահայտմանն ու հանրային ու պետական կարևորագույն խնդիրների արդարացի լուծմանը նպաստելուն: Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում ներգրավված անձանց մեծամասնությունը, առաջին հերթին առաջնորդվել և առաջնորդվում են մտածողությամբ, որ եթե այսպես կոչված անձնական շահ չունեն, ապա կարելի է լուրջ չաշխատել կամ ավելի ճիշտ աշխատել անարդյունավետ և վճարվել, իսկ հնարավորության դեպքում սեփական շահից ելնելով, ինչ ինչ անձնական խնդիրներ լուծել, ծառայեցնելով իր պաշտոնն ու դիրքը անձնական նպատակներին:

II. Անցյալում և ներկայում պետական բարձր պաշտոն զբաղեցրած և ապօրինաբար հարստացած անձինք երբեք էլ չեն ծառայի արդարությանը, պետականության և ժողովրդի շահերին, եթե չստեղծվի այնպիսի պետական կառավարման համակարգ, որն ինստիտուցիոնալ մակարդակով չի լուծի արդարության և պետական կառավարման էֆեկտիվ գործունեության հարցը: Զավեշտ կլիներ եթե նշված անձինք հանկարծ ազնվանային և հասկանային որ երկրի բնակչության հսկայական մասի աղքատության ֆոնին պետական աշխատավարձերի հաշվին անհնար կլիներ կուտակել հսկայական հարստություն, եթե գոնե որոշ չափով ազնիվ ապրեին:

III. Քաղաքական գործիչների մեծ մասին թվում է թե իրենք են միակ ու անկրկնելի՝ ճշմարիտ գաղափարների տեր անձինք և իրենք պետք է լինեն քաղաքական օլիմպում: Սակայն բոլորը մոռանում են որ հնարավոր է նաև, որ իրենք ճիշտ չեն, իսկ գնահատողը հանրությունն է քվեարկության միջոցով, եթե հանրությանն արդար քվեարկության հնարավորություն տրվի, որպիսի պարզեն հանրության իրական գնահատանքը, ինչպես քաղաքական թիմին, այնպես էլ յուրաքանչյուր գործչին ու նրա մոտեցումներին մեկ առ մեկ առանձին, այլապես կուսակցության առաջնորդին ծառայելն ու ենթարկվելը և նրա հրահանգով գործելը դեռ միանշանակ չի նշանակում պաշտպանել արդարությունը և պաշտպանել ընտրողների և պետության շահերը:

Հույս կա որ Հայաստանում բոլորը կվերափոխվեն, իսկ քաղաքական գործիչները չեն մնա կամ չեն իջնի խուժանի մակարդակի և միասնաբար կձգտեն մարդկային գիտակցական առավել բարձր մակարդակի հասնելուն, կնպաստեն ժողովրդավարության ամրապնդմանն ու ինքնիշխան քաղաքակիրթ, հզոր պետության հաստատմանը, այլ ոչ թե ինքնիշխան պետությունը վերացնելուն, իսկ նրանք ովքեր հանուն սեփական հարստության փրկության ու պաշտոնի և անձնական ամբիցիաների բավարարման պատրաստ են ծառայել այլ պետությունների շահերին կամ արկածախնդրության, հանրության մեծամասնության կողմից կմերժվեն ու քաղաքական ազդեցությունների հնարավորություններից մեկընդմիշտ կզրկվեն: Մնում է որ հանրության մեծամասնությունն հասկանա թե ինչն – ինչոց է և ով – ով է և ինչ է ուզում իրականում:

Ժողովրդավարական, ինքնիշխան, քաղաքակիրթ, հզոր պետություն հնարավոր է ունենալ միայն այն դեպքում, երբ բոլոր խնդիրները, այդ թվում սոցիալական խնդիրները կլուծվեն բոլորի կամ գոնե մեծամասնության միասնական ջանքերով, ինչի համար պետք է գործարկել այլ քաղաքակիրթ երկրներում գործող, Հայաստանի պայմանների համար մոդիֆիկացված էֆեկտիվ պետական կառավարման համակարգ: Հնարավոր է դա թե ոչ, այն կախված է առաջին հերթին իշխանությունը տնօրինողներից, կարծես թե նաև ձևավորման փուլում գտնվող ինտելեկտուալ էլիտայից և իհարկե քաղաքացիների մեծամասնությունից: Ընդ որում քաղաքակրթության բարձր մակարդակի մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ ոչ միայն պետությունն է աջակցում օգնության կարիքն ունեցող մարդկանց, այլ նաև իրար աջակցում են մարդիկ առանց գովազդի և միասնաբար խնդիրներ են լուծում, մեկի և բոլորի համար, այլ ոչ թե գողանում, իրար թալանում կամ այլոց զրկում գոյամիջոցներից:

Կարծում եմ որ կարևոր է որ կեղծիքներն ու սուտը չներկայացվի որպես ճշմարտություն կամ հանրության մեծամասնությունը տարբերակի դրանք: Առավել կարևոր է այն, որ նոր խոստացված արդարության հաստատման ակնկալիքներն իրականություն դառնան, իսկ դրա համար հանրության գիտակցական մակարդակը պետք է լինի չափազանց բարձր, որի համար քաղաքական էլիտան պետք է ունենա խնդիրները հասկանալու և դրանք լուծելու համար անհրաժեշտ ինտելեկտուալ մակարդակ, հանրության ու պետության օգտին աշխատելու ցանկություն և կարողություն հանրության քաղաքակրթական մակարդակի բարձրացման համար:

Հասկանալի է որ կառավարությունն ու Ազգային ժողովը հայտնվել են ցայտնոտային իրավիճակում և որոշ որոշումներ ու հայտարարություններ կարող են, որոշ չափով անհավասարակշռված լինել, նույնիսկ պահի ազդեցության տակ սխալ, բայց սխալը, եթե այն անդառնալի կորուստեների չի բերում, կարելի է ուղղել, ինչն էլ որոշ դեպքերում արվում է, գուցէ ոչ միշտ առավել խելամիտ ձևով:

Պարզ է, որ իրավիճակն ու այն ժառանգությունը, որը կա ներկայիս Հայսատանում հատկապես մարդկանց մեծ մասի մտածելակերպի առկա պարագայում, այդ թվում նաև քաղաքատնտեսական դատաիրավական էլիտայի մոտ չեն կարող չխոչընդհոտել քաղաքակրթական զարգացման նորագույն ձևի ու մակարդակի հաստատմանը:

Կառավարության կողմից իրական սոցիալական կարիքավորների հասցեական օգնության չնախատեսելը և տնտեսական հնարավոր զարգացումների մոդելավորմամբ իշխանությունների հետագա քայլերի մոտեցումները, պարզապես չի կարող չանանգհստացնել:

Համակարգչային տեխնիկայի, ինֆորմացիոն տեխոլոգիայի, կապի և ինֆորմացիայի փոխանակման ժամանակակից միջոցների առկայության, վիրտուալ աշխարհի զարգացման ներկայիս պայմաններում, մոտ երեք միլիոն բնակչության ամբողջական սոցիալական և տնտեսկան ինֆորմացիոն բազայի բացակայությունն ու կարճ ժամանակում ստեղծման և գործարկաման խնդիրն արագ չլուծելը, չի կարող բացասականորեն չանրադառնալ կառավարման էֆեկտիվության վրա: Գուցե բազան կա բայց ոչ ամբողջական ու ճշգրտված:

Չեմ կարծում թե չափազանց բարդ խնդիր է Հայաստանում մարդկաց տվյալների համակարգչային բազայի ստեղծումը առավել մեծ ճշգրտությամբ, առավելևս որ պետական տարբեր կառույցներում որոշակիորեն առկա են մի շարք բազային տվյալներ: Այլ հարց է թե կա նման ցանկություն առաջին և երկրորդ արդյո՞ք պետական կառույցներն ի վիճակի են այն իրագործել գործնականում:

Նկատի ունենալով վերը նշվածները վատ չէր լինի ներդնել ՀՀ քաղաքացիների անշարժ գույքի, շարժական գույքի, բիզնեսի, եկամուտների, սոցիալական վիճակի, հայտարարագրման համակարգ, խստագույնս պահպանելով ազգային անվտանգության հարցերից բխող գործառույթները, միայն թե չտալով ինչ ինչ մարդկանց վատ նպատակներով օգտագործման հնարավորութուններ:

Ենթադրում եմ, որ հասկանում ու ամբողջությամ պատկերացնում են խնդրի իրական էությունը առաջին հերթին քաղաքական իշխանությունը տնօրինողները, նրանցից բացի, իրենց այսպես կոչված քաղաքական էլիտա համարողները: Պետք է հուսալ որ նրանք ներկայումս չառաջնորդվելով անձնական շահերով ու ամբիցիաներով, կգտնեն ելքեր թե ինչպես գրագետ ձևով կազմակերպել դիմակայությունը մարտահրավերներին և ինչպես կազմակերպել հանրությանը, որ դիմակայի նշված մարտահրավերներին:

Նկատի ունենանք որ երկրի ներկայիս ղեկավարը՝ վարչապետը, ի տարբերություն 1991 թվականից հետո եղած նախորդ ղեկավարների, ընտրված ղեկավար է, բայց կառավարման ողջ համակարգը էֆեկտիվ կառավարման համակարգի չվերափոխելը չէր կարող և չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ քաղաքատնտեսական ղեկավարի վարկանիշի վրա, իսկ ինչն ավելի վատ է նաև ինքնիշխան պետականության և ժողովրդավարության հաստատման հնարավորությունների վրա:

Կորոնվիրուսն ու Սահմանադրական դատարանի վերաբերյալ հանրաքվեն

Արտակարգ դրության ավարտից հետո Սահմանադրական դատարանի անդամների լիազորությունների դադարեցման հարցմամբ հանրաքվեն, կարելի է դիտել ոչ միայն դատաիրավական բարեփոխումներին ուղղված քայլ, այլ նաև որպես վարչապետին վստահություն հայտնելու հանրաքվե, հետևաբար նաև հոգուտ վարչապետի կամ նրան դեմ համաժողովրդական քվեարկություն: Չնայած հարցը վերաբերում է միայն սահմանադրական դատարանի անդմների լիազորությունների դադարեցմանը, բայց նկատի ունենալով, որ շրջանառվում է նաև սահմանադրության ամբողջական փոփոխությունների հարցը, պետք է ենթադրել, որ պետական կառավարման արդյունավետության զարգացմանն ուղղված հետագա գործառույթների շարունակությունը կախված կլինի իրադարձությունների հետագա զարգացումներից:

Սակայն արտակարգ իրավիճակը կախված կորոնավիրուսի տարածման վտանգավորության հետ որոշումներով չէ որ վերանում է: Հետևաբար կարանտինը որոշակի խիստ կամ ոչ խիստ պայմանների ապահովմամբ պետք է որ պահպանվի մինչև որ կորոնավիրուսի վտանգը վերանա կամ հասնի առավելագույն նվազագույնի, անկախ ամեն ինչից, նոր արտակարգ դրության սահմանելուց հետո էլ կամ արատակարգ դրության պաշտոնական ավարտի մասին հայտարարելուց հետո էլ:

Քանի որ սահմանադրության 213 հոդվածի փփոխության հանարաքվեն հետաձգվեց արտակարգ դրության պատճառով, հետևաբար ըստ սահմանադրության և հանրաքվեի մասին օրենսդրության արտակարգ դրության ավարտից հետո 50-ից 60 օրվա ընթացքում պետք անցկացվեն քվեարկությունները, ինչը նշանակում է, որ հանրաքվեն կամ հետաձգվելու է արտակարգ դրության երկարաձգման պատճառով կամ այն անցկացվելու է կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակով առանց արտակարգ դրության և առանց հնարավոր կարանտինային սահմանափակումների, եթե օրենսդրությամբ չկարգավորվի հարցը:

Մի կողմից դատաիրավական բարեփոխումների հարցը, ինչպես հայտարարվել է, կախված է սահմանադրության 213 –րդ հոդվածի փոփոխությունից, մյուս կողմից կորոնավիրուսով պայմանավորված իրադարձությունները խոչընդհոտ են ոչ միայն նոր կազմով սահմանադրական դատարան ունենալու հնարավորությանը, այլ նաև պետական կառավարման համակարգը բարելավելու իրավաքաղաքական մեթոդներով խնդրի լուծմանը, չնայած Ազգային Ժողովում սահմանադրական մեծամասնության առկայությանը:

Խնդիրն այն է, որ համաձայն Սահմանադրության՝
* Հոդված 202. Սահմանադրության ընդունումը և փոփոխությունը
1. Սահմանադրությունը և Սահմանադրության 1-3-րդ, 7-րդ, 10-րդ և 15-րդ գլուխներում, ինչպես նաև Սահմանադրության 88-րդ հոդվածում, 89-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունում, 90-րդ հոդվածի 1-ին մասում, 103-րդ հոդվածի 2-րդ մասում, 108-րդ, 115-րդ, 119-120-րդ, 123-125-րդ, 146-րդ, 149-րդ և 155-րդ հոդվածներում, 200-րդ հոդվածի 4-րդ մասում փոփոխություններն ընդունվում են միայն հանրաքվեի միջոցով: Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող երկու հարյուր հազար քաղաքացի: Ազգային ժողովը նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
2. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասում նշված հոդվածների, Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Համապատասխան նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող հարյուր հիսուն հազար քաղաքացի:
3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:
* 206 – րդ հոդվածի համաձայն Հանրաքվեն անցկացվում է հանրաքվե նշանակվելուց ոչ շուտ, քան հիսուն, և ոչ ուշ, քան վաթսունհինգ օր հետո:
* 208– րդ հոդվածի համաձայն հանրաքվե չի անցկացվում ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ
* 103 – րդ հոդվածի համաձայն,Հանրաքվեի մասին օրենքը ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Ներկայցնենք նաև հանրաքվեի մասին օրենքի խնդրի կարգավորմանը վերաբերող հոդվածը
* Հոդված 6. Հանրաքվե անցկացնելու արգելքը
1. Հանրաքվե չի կարող անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից: Հանրաքվե չի կարող անցկացվել նաև Ազգային ժողովի ընտրությունների օրը:
2. Այն դեպքում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեի գործընթացն սկսելուց հետո, սակայն մինչև Հանրապետության նախագահի կողմից հանրաքվե նշանակելը, ապա մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են և վերսկսվում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո:


Հետևաբար համաձայն հանրաքվեի մասին օրենքի 6–րդ հոդվածի, հանրաքվեն կարող է հետաձգվել առնձին տարծքում արտակարգ դրություն սահմանելով, կամ առանց արտակարգ դրության սահմանման հանրաքվեի մասին օրենքի փոփոխությամբ:
1. Եթե արտակարգ դրությունը շարունակվի կամ հայտարարվի նոր արտակարգ դրություն, հանրապետության որևէ տարածքում պայմանավորված կարանտինի անհրաժեշտությամբ, ապա հանարքվեն ինքստինքյան կհետաձգվի մինչև արատակարգ դրության ավարտով պայմանավորված ժամկետները, ընդ որում հնարավոր կլինի նաև կիրառել նաև արտակարգ դրությամբ պայմանավորված խիստ կամ ոչ խիստ սահնափակումներ և կարող են կիրառվել սահմանափակումներին ենթարկվելու պարտադրանքի մեթոդներ:
2. Եթե ոչ թե արտակարգ դրության, այլ սահմանադրությամբ և օրենսդրությամբ չնախատեսված արտակարգ իրավիճակի պայմաններում է անցկացվելու հանրաքվեն, ապա հարց է թե ինչպիսի՞ օրենսդրական կարգավորումներով է պայմանավորված լինելու մարդկանց առողջության և կյանքի համար անվտանգ հանրաքվեի անցկացումը, առաջին և երկրորդ հնարավոր կլինի արդյո՞ք ապահովել, առանց պարտադրանքի և կեղծման, անհրաժեշտ նվազագույն թվով մասնակցություն, որպիսզի արդյունքները հավաստի լինեն:
3. Պատգամավորների 2/3 – ով, ոչ պակաս կան 88 ձայնով, կարելի է կատարել փոփոխություն սահմանադրությունում, բայց սահմանադրական դատարանը կարող է դա թույլ չտալ: Հարց է թե ինչ կլինի, եթե սահմանդրական դատարան դիմում չլինի նկատի ունենալով, որ հարցը վերաբերում է սահմանադրական դատարանի անդամներին, այլ ոչ թե սահմանադրության 168-րդ հոդվածի 10-րդ կետում սահմանված նորմին, ըստ որի սահամանադրական դատարանը <<լուծում է Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը>>: Չնայած չափազանց թույլ իրավական հիմք է, քանի որ իշխանության մյուս ճյուղերը լեգիտիմացրել են սահմանադրական դատարանի անդամներին, որպես իբր դատավորներ:
4. Կարելի է Պատգամավորների 3/5 – ով, ոչ պակաս կան 79 ձայնով, կատարել հանրաքվեի մասին օրենքում համապատասխան փոփոխություն, հանրաքվեն չանցկացնելու համար, ներկա դրությամբ պայմանավորված իրավիճակից դուրս գալու ելքի առումով:

Կարծում եմ, որ հանրաքվեն չձախողելու համար, պետք է արտակարգ դրությունը երկարաձգել առաջին և երկրորդ ձեռնարկել օրենսդարական փաթեթի ներդրում, ըստ որի հնարավոր կլինի ապահովել կորոնավիրուսաճգնաժամի պայմաններում իրականացնել քվեարկություններ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմաամբ, բայց ապահովելով քեարկությունների արդարության և արդյունքների չկեղծման հնարավորությունները:
Կարծում եմ կարելի կլինի համապատասխան օրենսդրական փոփոխությամբ հնարավորություն ստեղծել, որ քվեարկությունները կազմակերպվեն առցանց, փոստով, առանձին տեղամասերով ոչ թե մեկ օրվա ընթացքում, այլ տարբեր օրերի: Սակայն չեմ կարծում թե սահմանադրական դատարանի անդամների լիազորությունների դադարեցումն առվել կարևոր է քան մարդկանց առողջությունն ու կյանքը, չնայած դատաիրավական փոփոխությունների ձգձգումները կարող են հանգեցնել պետական կառավարման լուրջ ճգնաժամի և նույնիսկ հանրության ու պետության համար ոչ բարենպաստ իրավիճակի ու անցնկալի հետևանքների:

Պետական կառավարման համակարգի փոփոխություններին ուղղված միջոցառումները, այդ թվում, նոր սահմանդրության ընդունումը, որ շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ իրականացնել անհրաժեշտություն է, անկախ հնարավոր ճգնաժամի ժամկետների ձգձգումից, հետևաբար հետագայի համար արժեր մտածել ժամանակակից տեղնոլոգիաների կիրառմամբ էլեկտրոնափաստաթղթային քվեարկություններ կազմակերպելու միջոցների ներդրման մասին:

Իշխանությունը ժողովրդին պատկանելու խնդիրը

Եզրափակենք նրանով, որ իմ կարծիքով, մարդկանց մեծամասնության պետական մտածողության ցածր մակարդակի, պետական կառավարման քաղաքակրթական առաջադեմ մեթոդների բացակայության պյմաններում, հանրային և ոչ միայն, այլ այսպես կոչված քաղաքատնտեսական և իրավաքաղաքական էլիտայի զգալի մասի ցածրագիտակցամակարդակի առկայության պայմաններում, շրջափակված իրենց շահերով առաջնորդվող, նույնիսկ բարեկամ համարվող, բայց իրականում ոչ բարեկամ երկրներով, պատերազմական իրավիճակում, մեկ օրում, մեկ տարում, մի քանի տարում դժվար է ապահովել պետության թռիչքաձև զարգացման հնարավորություն: Իսկ ինչ մնում է իշխանությունը ժողովրդին պատկանելու խնդրին, դա կարող է երևալ միայն բացառապես մի քանի արդար ընտրություննեի արդյունքում, երբ հնարավոր կլինի ընտրողների գերակշիռ մեծամասնության իրական կարծիքին համարժեք իշխանությունների կազմավորումն ապահովել ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ, բացառելով ընտրակաշառքների, վարչական լծակների օգտագործման, կլանային և բարեկամական մոտեցումների և ընտրակեղծիքների հնարավորությունները:

Չի կարելի նակատի չունենալ, որ ներկայիս իշխանության տնօրինողների վերնախավի որոշ մասը զրկված են երկրում առկա հարստության միջոցների մեծ մասը տնօրինելուց, իսկ նրանք ովքեր տնօրինում են երկրի հարստության մեծ մասին, իսկ նրանցից կախված մարդկանց թիվը չափազանց մեծ է չեն կարող քաղաքական ազդեցության հնարավորություններ չունենալ երկրում տեղի ունեցող իրադարձությունների վրա, սակայն իշխանության տնօրինումը հնարավորություն է տալիս, խնդիրների արադարացի լուծման մեխանիզմների գործադրմամբ, որոշակի արդարության հաստատման պայմաններ սահմանել և պարտադրել բոլորին ենթարկվել սահմանված պայմաններին:

Հետևաբար նկատի ունենանք, որ այժմ Հայաստանում ինքնիշխանության, ժողովրդավարության, քաղաքկրթական բարձր մակարդակի պետականության հաստատման սկիզբը դնելու բացառիկ հնարավորությունը կա, անկախ իրավիճակի ճգնաժամային լինելուց, սակայն կօգտագործվի այդ հնարավորությունը, թե ինչ-ինչ պատճառներով այն կկորսվի ցույց կտա իրադարձությունների հետագա ընթացքը: